Մեր մասին

Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի: Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա հիմնված փոխհարաբերությունների շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:

Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Շին. հրապարակի կազմակերպում
  • Հողային աշխատանքներ
  • Երկաթ-բետոնե կոնստրուկցիաներ
  • Քարային աշխատանքներ
  • Մետաղական կոնստրուկցիաներ
  • Տանիքային աշխատանքներ
  • Հարդարման աշխատանքներ
  • Բարեկարգում

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Էլեկտրականություն
  • Ջրամատակարարում և կոյուղի
  • Օդափոխություն
  • Օդորակում
  • Ջեռուցում
  • Ասպիրացիոն համակարգեր
  • Լուսավորություն
  • Շատրվանային համակարգեր

ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

  • Բետոն
  • Ալյումինե կոնստրուկցիաներ
  • Օդատարեր
  • Օդափոխության ճաղաշարեր

ԱՅԼ

  • Ինժեներական նախագծում
  • Շինանյութի մեծածախ վաճառք
  • Շին. տեխնիկայի վարձակալություն
  • Ինժեներական սպասարկում

Բոլոր շինարարական լուծումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է՝ AutoCAD, ArchiCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբերին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական տեսքը, ծավալները և նախատեսվող վերջնական արդյունքը: Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գործընկերներ են հանդիսանում բազմաթիվ արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ:

Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 100-ից ավել տարբեր բնագավառների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ