Partners

  • “MECO” (China)

    MECO Սառնարանային սարքավորումներ ՍՊԸ-ն արտադրող ընկերություն է, որն ունի համապարփակ մրցունակություն` ուսումնասիրությունների, հետազոտությունների և մշակումների ոլորտում, ինչպես նաև FCU արտադրանքի և ցածր հզորության առևտրային օդորակիչների արտադրությունում: MECO գործարանը ունի օդորակիչների արտադրության 3 ավտոմատացված արտադրական գծեր, տարբեր էթալպիաներ, փորձարկման լայն հնարավորություններով հագեցած լաբորատորիա, ջրի սառեցմամբ փորձարկման կայան, օդորակման ստուգման և այլ փորձարկման սարքավորումներ, ինչպես նաև 70 համալիր օժանդակ այլ սարքավորումներ:
    ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն հանդիսանում է MECO ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

  • “SIME” (Italy)

    Sime ընկերությունը հիմնադրվել է 1972թ-ին Լենգանոյում, Վերոնա, Իտալիա: Կազմակերպությունն ունի գործող մասնաճյուղեր Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում: Ընկերությունն ունի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհում: Ապրանքնանիշը հայտնի է այնպիսի երկրների շուկաներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Չիլին: 1973 թ-ին Sime ընկերությունը դարձավ առաջինը, որն արտադրեց կոմպակտ և արդյունավետ ջեռուցման մարտկոցներ՝ չուգունից ձուլված թիթեղից: Արդեն ավելի քան 40 տարի է, ինչ Sime ընկերությունն առաջարկում է ինտելեկտուալ և էկոլոգիապես արդյունավետ լուծումներ ջեռուցման և տաք ջրի մատակարարման համար:

  • “FläktGroup” (Finland)

    Այսօր օդի որակը փակ միջավայրում չափազանց կարևոր գործոն է, որն էլ դարձել է մարդկանց հրատապ պահանջներից մեկը:
    Fläkt Group ընկերության գերագույն նպատակն է սպառողին մատակարարել նորարարական արտադրանք, որը շինություններում կապահովի առողջ և անվտանգ օդային միջավայր: Ընկերության բազմատեսակ և որակյալ արտադրանքը ներառում է օդափոխության համակարգեր, ներածման և արտածման սարքեր, օդատարներ, չափման և կարգավորման սարքեր, չիլլերներ, սառեցնող հեծաններ, օդամղիչներ, հակահրդեհային փականներ և այլն:

  • “NED (NEW ENGINEERING DISCOVERIES)” (Russia)

    Ռուսական NED ընկերությունը (New Engineering Discoveries), հիմնադրված OVIK ինժեներական ընկերության կողմից, ավելի քան 20 տարի է, ինչ գործում է օդափոխության համակարգերի ոլորտում: Ընկերության արտադրանքն իր մեջ ներառում է օդափոխության և օդորակման համակարգերի ավելի քան 7000 տեսակ: NED ընկերության սարքավորումների արտադրանքի համար օգտագործվում են համաշխարհային այնպիսի ընկերությունների բաղադրիչներ, ինչպիսիք են՝ SIEMENS, ZIEHL-ABEGG AG GERMANY, DANFOSS, S+S: Ըստ շուկայի անկախ ուսումնասիրողների տվյալների` ընկերությունը մտնում է օդափոխության սարքավորումների արտադրողների և մատակարարների լավագույն եռյակում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ