Partners

  • “VTS Group” (Luxembourg)

    VTS Group-ը ջեռուցման, օդափոխության և օդորակման ժամանակակից սարքավորումներ արտադրող ընկերություն է։ VTS-ը նախագծային հետազոտության և արտադրության ոլորտում օգտագործում է նորարարական տեխնոլոգիաներ, իսկ լոգիստիկայի ոլորտում՝ վերջին լավագույն գործելակերպը։
    Ապրանքի որակը, գինը և առաքման ժամկետը ընկերության զարգացման ռազմավարության հիմնական տարրերն են, որոնք VTS Group-ին դարձնում են առաջատար ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի շուկայում, և դարձնում են արժանի բիզնես-գործընկեր:
    VTS-ը ներկայումս ունի արտադրական տեղամասեր Լեհաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում և Ռուսաստանում, վաճառքի և սպասարկման գրասենյակները գտնվում են աշխարհի 20 երկրներում: Այսօր VTS ընկերությունը միավորում է ավելի քան 500 մասնագետների ամբողջ աշխարհում: Ավելի քան երեսուն տարիների ընթացքում 65 երկրներում վաճառվել է 1,500,000+ սարքավորում։
    VTS սարքավորումների որակը բարձր գնահատականի է արժանացել համաշխարհային մակարդակի առաջատար փորձագետների կողմից, ինչն էլ հաստատված է վկայագրերով՝ CE, TÜV, RoHS, Eurovent Certita Certification (ECC), AHRI, Intertek և այլն:
    VTS Group-ի առաքելությունն է լինել օդափոխման և օդորակման սարքավորումների թիվ 1 արտադրողը աշխարհում:

  • “CLINT” (Italy)

    Clint ապրանքանիշը պատկանում է իտալական G.I. Industrial Holding S.p.A. ընկերությանը, որը համարվում է եվրոպական առաջատար արտադրող ընկերություններից մեկը կլիմատեխնիկական և օդորակման սարքավորումների ոլորտում: Հոլդինգի արտադրանքը մատակարարվում է ավելի քան 70 երկրներում: Այս ապրանքանիշի արտադրատեսականու մեջ են մտնում չիլլերներ, կոմպրեսորային կոնդենսացիոն բլոկներ, տանիքային օդորակիչներ, ֆանկոյլներ:
    Clint –ի ողջ տեսականին արտադրվում է EC –ի ուղեցույցների պահանջներին համապատասխան և ունի Eurovent ու BV սարքավորումների հավաստագրեր, որոնք աշխատում են մեծ ճնշման տակ, ինչպես նաև հավաստագիր UNI EN ISO 9001: 2000: 1999 թ-ին գործարանները դարձան առաջիններից իտալական ընկերությունների շարքում, որոնք ստացել են այդ փաստաթուղթը:

  • “VBW” (Poland)

    VBW Engineering – ը օդափոխության համակարգերի արտադրման և տեղադրման ոլորտում Լեհաստանի առաջատար ընկերություններից է: Լայն է համակարգերի կիրառության ոլորտը՝ առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ, լողավազաններ, գրասենյակներ և այլն, բոլոր այն տեղերում, ուր անհրաժեշտ է համատեղել հարմարավետությունն ու էներգախնայողությունը:
    Ընկերության գլխավոր նպատակն է նախագծել և արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքներ: Բարձր որակը և միաժամանակ համեմատաբար մատչելի գինը թույլ են տալիս VBW Engineering ընկերությանը մրցակցել նմանօրինակ համաշխարհային ընկերությունների հետ:

  • “DEKON” (Cհina)

    Ningbo Dekon Սառնարանային սարքավորումներ ՍՊԸ-ն հանդիսանում է խոշոր արդյունաբերական և առևտրային ինտեգրված ընկերություն, օդորակիչների և օդափոխության համակարգերի առաջատար արտադրող և մատակարար: Արտադրանքը ներառում է համալիր տանիքային համակարգեր (tooftop), չիլլերներ, VRF համակարգեր:
    ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն հանդիսանում է Ningbo Dekon ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ