Լուրերի պահոց

«ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությանն աշխատանքներ է տանում Սյունիքի մարզում՝ Կապանի Լեռնահարստացման Կոմբինատում իրականացնելով ճշգրիտ օդորակման համակարգի մատակարարում և մոնտաժ:

 «ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությունն ավարտին հասցրեց ևս մեկ մասշտաբային նախագիծ՝ «Գրանդ Քենդի» ընկերության «Ջոյկո» արտադրամասի օդափոխության համակարգերի ներկրման, մոնտաժման, սառնամատակարարման սարքավորումների տեղակայման, կարգաբերման և էլեկտրատեխնիկական աշխատանքները:

Գործընթացի վերաբերյալ մանրամասներին և նկարներին կարող եք ծանոթանալ Պորտֆոլիո բաժնում:

 

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը սկսել է նոր նախագծի իրականացումը:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արշիլ Գորկիի թանգարանում ընթանում են օդափոխության և օդորակման համակարգերի, սառնամատակարարման բլոկի, հակասառեցապատման ավտոմատացված համակարգերի հաշվարկ և  մոնտաժ, ինչպես նաև իրականացվում է տանիքի հիմնանորոգում և  ջրամեկուսացում:

 

Հարգելի գործընկերներ, փետրվար ամիսը «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության համար կարևորվել է կազմակերպության գործունեության ևս մեկ հասցեի՝ լոգիստիկ կենտրոնի բացմամբ:

 

Կենտրոնն իր մեջ ներառում է՝ պահեստա-արտադրական  ստորաբաժանումները, օդատարներ արտադրող,  առաջադեմ արտադրատեխնիկական հաստոցներով համալրված արտադրամասը, երկրորդական նշանակության ընդարձակ և լուսավոր գրասենյակը, մեքենա-մեխանիզմների հավաքակայան-կենտրոնը, որտեղ կենտրոնացած են ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներն ու շինարարական տեխնիկան: Լոգիստիկ կենտրոնի բացումը ևս մեկ քայլ է ընկերության ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:

 

Գործունեության հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փ. թիվ 120 վարչական շենք

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ