Լուրերի պահոց

 «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության մասնագետ-ներկայացուցիչները Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երից մեկում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հերթական անգամ անցկացրեցին բաց դաս, համագործակցելով «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնի (ՋԳՄՕ) տ․գ․թ․ դոցենտներ Ն․Էգնատոսյանի և Ս․Էգնատոսյանի հետ։

Տեղի ունեցան մասնագիտական տարբեր քննարկումներ ուսանողների հետ, այնուհետև ներկայացվեց «ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպության կողմից առաջադրվող պայմանները այն ուսանողների համար, ովքեր կցանկանան համատեղել ուսումը աշխատանքային գործունեության  հետ։

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը հանդես է գալիս որպես Գլխավոր Կապալառու «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊ Ընկերության Արենի Ուայն Հյուրանոցային համալիրի համընդհանուր շինարարության շրջանակներում՝ իրականացնելով լայնամասշտաբ և բազմածավալ շինարարական գործունեություն…
Ամեն տարի՝ հոկտեմբեր ամսին, հայ գինեգործները և հազարավոր այցելուներ հավաքվում են Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ նշելու գինու համահայկական փառատոնը։ Այս տարի տոնակատարությանն իր մասնակցությունն ունեցավ նաև մեր Ընկերության աշխատակազմը՝ «ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՓԻԹԱԼԻԹԻ» ՍՊ Ընկերության հետ կազմակերպելով գեղեցիկ միջոցառում-ցուցահանդես, որի ընթացքում այցելուները ծանոթացան մեր Ընկերության գործունեությանն ու ականատես եղան Հյուրանոցային համալիրի կառուցապատման աշխատանքներին։

Շատրվանային կոմպոզիցիաները արդեն մեկ հնգամյակ է, ինչ գեղագիտական հաճույք են պարգևում Կապան քաղաքի բնակիչներին և այցելուներին իրենց անխափան աշխատանքով: Բայց և շատրվանների շահագործումը պահանջում է բծախնդիր մոտեցում, մեծ խնամք և կանոնավոր սպասարկում:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության Սպասարկման կենտրոնը հերթական անգամ իրականացրեց Կապան քաղաքի Կենտրոնական Հրապարակի Շատրվանային համակարգի բարեկարգման, ապասարկման և սեզոնային բացման աշխատանքները:

 

Իրականացվեցին.
• Ճնշումային սարքով ջրավազանի համընդհանուր լվացման աշխատանքներ
• Չժանգոտվող պողպատից ջրամղման սարքավորումների, պոմպերի, կցամասերի, լուսատուների, ջրի մակարդակի ցուցիչների, հատակի մակերեսի հատուկ նյութերով մշակման և մաքրման աշխատանքներ
• Ջրավազանի հատակի վնասված հատվածների ջրամեկուսիչ ցեմենտով մշակման և վերականգնման, ինչպես նաև հորիզոնական կարերի հերմետիկացման աշխատանքներ
• Ջրավազանի հատակի հատուկ նյութերով մեկուսացման աշխատանքներ
• Ներկման աշխատանքների համար հատակի նախապատրաստական աշխատանքներ՝ հղկում, անհրաժեշտության դեպքում գրունտային շերտի կազմակերպում
• Հատակի ամբողջ մակերեսի ռետինային ջրակայուն ներկով 2-3 շերտով ներկման աշխատանքներ
• Շատրվանային համակարգի էլեկտրատեխնիկական սարքավորումների ստուգման, ընթացիկ ադապտացման և ծրագրավորման աշխատանքներ
• Շատրվանային ընդհանուր համակարգի փորձարկում և շահագործում

 

Կատարված հերթական աշխատանքից հետո Կապան քաղաքի Շատրվանային համակարգը շարունակում է գերել իր աշխատանքով և գեղեցկությամբ։

 

Հարգելի Գործընկերներ, սիրով հայտնում ենք, որ 2020թ-ի ընթացքում կազմակերպված և իրականացված ծավալուն աշխատանքներից հետո «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ գործարանի արտադրամասերի տարածքներն ավելի են ընդարձակվել, դարձել է՛լ ավելի հարմարավետ բազմաբնույթ արտադրական աշխատանքներ կազմակերպելու համար: Արտադրամասերում մեր հմուտ և բանիմաց մասնագետները ընդլայնեցին իրենց արտադրական գործունեությունը` մեծացնելով շուկայում որակապես իր ուրույն տեղը ունեցող ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների, ինչպես նաև ցինկապատ թիթեղից օդատարերի և դետալների արտադրական ծավալները:
2021թ-ի առաջին եռամսյակում նախատեսվում է ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, որի մասին կծանուցենք ԼՐԱՑՈՒՑԻՉ…

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ