ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Մեր ընկերության մասնագետները ստեղծում են բոլոր տեսակի օդափոխության համակարգեր տարբեր շինությունների՝ արտադրական նշանակության կառույցների, գործարանների, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի, առևտրի և ժամանցի կենտրոնների, հյուրանոցների, ռեստորանների, բանկերի, ուսումնական հաստատությունների, գրասենյակների, բնակելի տների և այլնի համար:

Աշխատանքներն իրականացվում են տեխնիկական առաջադրանքի, ճարտարապետական գծագրերի եւ նախագծի դիզայնի հիման վրա:

Մեր մասնագետներն օդափոխության բարդ համակարգերում օդատարների ինտեգրացման աշխատանքի մեծ փորձ ունեն, որն իրականացնում են դիզայների հետ համաձայնեցմամբ, այն դեպքում, երբ կարևոր է դառնում առաստաղի յուրաքանչյուր միլիմետրը կամ օդատարների դեկորացիան:

Օդափոխության համակարգերի արդյունավետ աշխատանքի համար կարևոր են օդափոխանակության հաշվարկները՝ աէրոդինամիկ հաշվարկը, որը ցույց է տալիս օդի ընդհանուր ծախսը, որոշում օդատարների անցումները, հաշվարկում օդատարների ճնշման կորուստը, և ակուստիկ հաշվարկի դեպքում որոշվում են օդի բաշխման համակարգի ձայնային պարամետրերը:

Օդափոխության հաշվարկների հիման վրա իրականացվում է նյութերի և սարքավորումների հստակ և վերջնական ընտրություն, որոշվում են օդափոխության ներածման և արտածման համակարգերի տեղերը:

 

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունն առաջարկում է վերը նշված բնագավառում իրականացվող հետևյալ ծառայությունները՝

 

—  Ցինկապատ մետաղից արտադրություն և տեղադրում ՝ օդատարների, աղմկախլացուցիչների, կարգավորիչ փականների

 

—  Օդափոխության սարքավորումների և խողովակաշարերի հաշվարկ

 

—  Օդափոխության համակարգերի (ներածման և արտածման համակարգեր, օդահարիչներ, օդատաքացուցիչներ ու օդի սառեցման համակարգեր) ներմուծում

 

—  Մոնտաժային և կարգավորման աշխատանքներ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ