Մեր մասին
Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի: Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա հիմնված փոխհարաբերությունների շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:
Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝
-Էլեկտրականություն
-Ջուր և կոյուղի
-Օդափոխություն
-Օդորակում
-Ջեռուցում
-Ճարտարապետական, տարածքային և ներքին լուսավորություն
-Շատրվանային համակարգեր
Բոլոր ինժեներական պլանավորումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է ՝ AutoCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական ծավալները և պլանավորված վերջնական արդյունքը: Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ի գործընկերներն են հանդիսանում բազմաթիվ արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ:
Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 60-ից ավել տարբեր բնագավառների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց: