Partners

  • “FONTANA FOUNTAINS S.A.” (Greece)

    Հունական Fontana Fountains SA ընկերությունը ավելի քան 40 տարվա փորձ ունի շատրվանային համակարգերի նախագծման, դիզայնի, կառուցման ու մոնտաժային աշխատանքների ոլորտում: Ընկերությունն առաջարկում է շատրվանային բաղադրիչների և շատրվանային համակարգերի ամբողջական փաթեթներ բնակելի, առևտրային և քաղաքային շահագործման համար:

  • “OMS LIGHTING” (Slovakia)

    OMS Lighting (Սլովակիա) ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Լուսատուների մշակման և արտադրման բնագավառում ունեցած իր փորձի շնորհիվ OMS Lighting ընկերությունն ավելի քան 15 տարի մեծ ազդեցություն ունի աշխարհի 120 երկրների լուսավորության համակարգերի կիրառման մեջ: Ընկերության արտադրանքը նախատեսված է տարբեր նշանակության օբյեկտների՝ գրասենյակների, հյուրանոցային, ռեստորանային համալիրների, բազմաբնակելի շենքերի, տների, պահեստների, բանկերի և այլ շինությունների համար:

  • “LINEA LIGHT” (Italy)

    Linea Light Group-ի (Իտալիա) պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ 1985թ. լուսավորության ոլորտի երեք նշանակալի ընկերություններ՝ Minulamp, Eva Stampaggi և Linea Light –ը միավորվեցին նոր իրավաբանական անվանումով:
    Երկար տարիների աշխատանքի շնորհիվ Linea Light Group-ը սովորեց ոչ միայն ազդել շուկայի փոփոխությունների վրա, այլ նաև կանխատեսել դրանք: Հաջողակ գործունեության համար մեծ նշանակություն ունի նոր գաղափարների շարունակական փնտրտուքները, ինչպես նաև համագործակցությունը նախագծողների և լուսավորության դիզայներների հետ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ առաջարկել լուսային սարքավորումներ` ցանկացած ոլորտում կիրառելու համար:

  • “NOWODVORSKI LIGHTING” (Poland)

    Լեհական Nowodvorski Lighting ընկերությունը ընտանեկան ձեռնարկություն է, որը հիմնադրվել է 1994թ-ին: Մինչև 2011թ. ընկերությունն իր գործունեությունը ծավալել է մեկ այլ անվան տակ` հանդես գալով որպես «Technolux»: Ընկերության առաքելությունը կայանում է նրանում, որ ներկայացնի դեկորատիվ և մատչելի լուսատուների լայն ընտրանի, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր գնահատում են դասական ոճը, ինչպես նաև նրանց համար ովքեր նախընտրում են ժամանակակից լուծումներ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ