11

տարի շուկայում

74

իրականացված պրոյեկտ

213 452 մ2

իրականացված շինարարություն

Գործընկերներ

  • “CLINT” (Italy)

    Clint ապրանքանիշը պատկանում է իտալական G.I. Industrial Holding S.p.A. ընկերությանը, որը համարվում է եվրոպական առաջատար արտադրող ընկերություններից մեկը կլիմատեխնիկական և օդորակման սարքավորումների ոլորտում: Հոլդինգի արտադրանքը մատակարարվում է ավելի քան 70 երկրներում: Այս ապրանքանիշի արտադրատեսականու մեջ են մտնում չիլլերներ, կոմպրեսորային կոնդենսացիոն բլոկներ, տանիքային օդորակիչներ, ֆանկոյլներ:
    Clint –ի ողջ տեսականին արտադրվում է EC –ի ուղեցույցների պահանջներին համապատասխան և ունի Eurovent ու BV սարքավորումների հավաստագրեր, որոնք աշխատում են մեծ ճնշման տակ, ինչպես նաև հավաստագիր UNI EN ISO 9001: 2000: 1999 թ-ին գործարանները դարձան առաջիններից իտալական ընկերությունների շարքում, որոնք ստացել են այդ փաստաթուղթը:

  • “VBW” (Poland)

    VBW Engineering – ը օդափոխության համակարգերի արտադրման և տեղադրման ոլորտում Լեհաստանի առաջատար ընկերություններից է: Լայն է համակարգերի կիրառության ոլորտը լայն է՝ առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ, լողավազաններ, գրասենյակներ և այլն, բոլոր այն տեղերում, ուր անհրաժեշտ է համատեղել հարմարավետությունն ու էներգախնայողությունը:
    Ընկերության գլխավոր նպատակն է` նախագծել և արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքներ: Բարձր որակը և միաժամանակ համեմատաբար մատչելի գինը թույլ են տալիս VBW Engineering ընկերությանը մրցակցել նմանօրինակ համաշխարհային ընկերությունների հետ:

  • “DEKON” (Cհina)

    Ningbo Dekon Սառնարանային սարքավորումներ ՍՊԸ-ն հանդիսանում է խոշոր արդյունաբերական և առևտրային ինտեգրված ընկերություն, օդորակիչների և օդափոխության համակարգերի առաջատար արտադրող և մատակարար: Արտադրանքը ներառում է համալիր տանիքային համակարգեր (tooftop), չիլլերներ, VRF համակարգեր:
    ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն հանդիսանում է Ningbo Dekon ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

  • “MECO” (China)

    MECO Սառնարանային սարքավորումներ ՍՊԸ-ն արտադրող ընկերություն է, որն ունի համապարփակ մրցունակություն` ուսումնասիրությունների, հետազոտությունների և մշակումների ոլորտում, ինչպես նաև FCU արտադրանքի և ցածր հզորության առևտրային օդորակիչների արտադրությունում: MECO գործարանը ունի օդորակիչների արտադրության 3 ավտոմատացված արտադրական գծեր, տարբեր էթալպիաներ, փորձարկման լայն հնարավորություններով հագեցած լաբորատորիա, ջրի սառեցմամբ փորձարկման կայան, օդորակման ստուգման և այլ փորձարկման սարքավորումներ, ինչպես նաև 70 համալիր օժանդակ այլ սարքավորումներ:
    ՎԱԵԼԿՈՆ ՍՊԸ-ն հանդիսանում է MECO ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը Հայաստանում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ