Տրանպորտի և հատուկ տեխնիկայի բաժնի ղեկավար

 

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տրանսպորտի և հատուկ տեխնիկայի բաժնի ղեկավարի, ով պատասխանատու է Ընկերության մեքենա-մեխանիզմների, հատուկ տեխնիկաների շահագործման, վերանորոգման և ընթացիկ այլ աշխատանքների իրականացման համար:

Տրանսպորտի և հատուկ տեխնիկայի բաժնի ղեկավարի հիմնական պարտականություններն են՝

  • Ընկերության մեքենա-մեխանիզմների, հատուկ տեխնիկաների պարբերական զննության և վերանորոգման կազմակերպում, շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի առկայության վերահսկողություն, վերանորոգման երաշխիքային պայմանների նկատմամբ վերահսկողություն
  • Հատուկ տեխնիկաների և մեքենա-մեխանիզմների անխափան աշխատանքի համար անհրաժեշտ մասերի և նյութերի ապահովում
  • Աշխատանքի բնույթից ելելով համապատասխան պարտականությունների կատարում

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

  • Կրթական աստիճան տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում
  • Առնվազն 2 տարվա պրակտիկ աշխատանքային փորձը պարտադիր է
  • Վարորդական իրավունք /BC/

Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել hr@waelcon.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ դիմել մեր կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դաշտերը

Դիմել այս թափուր աշխատատեղին









    ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ