Կարիերա
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ անձնակազմը նրա գլխավոր հարստությունն է:
Մեր ընկերությունը առաջադրում է լայն հնարավորություններ իր աշխատակիցների պոտենցիալի բացահայտման և կարիերայի աճի համար: Մեր անձնակազմը պրոֆեսիոնալների թիմ է, որն ունի ստրատեգիական նպատակ՝ առևտրա-շինարարական ընկերությունների շրջանում առաջատարի կարգավիճակի ամրապնդում:
Մեր աշխատակիցների մոտ մենք գնահատում ենք արդյունքի հասնելու ձգտումը, թիմային աշխատանքի նկատմամբ և իրենց վրա պատասխանատվություն կրելու պատրաստակամությունը:
Անձնակազմի պատրաստակամությունը և ունակությունը՝ պտղաբեր աշխատելու, կատարելագործվելու և նորը սովորելու, հանդիսանում է «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության երկարատև հաջողության գրավականը: Այդ պատճառով ընկերությունը շատ լրջորեն և ուշադիր է մոտենում իր անձնակազմի պրոֆեսիոնալ ունակությունների բարձրացմանը:
Մենք ողջունում ենք այն մասնագետների համալրումը մեր շարքերում, որոնց էներգիան և պրոֆեսիոնալ գիտելիքները կնպաստեն «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ ամբիցիոզ նպատակների իրականացմանը: Եթե դուք ցանկություն ունեք դառնալ «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության պրոֆեսիոնալ թիմի մասնակից, ապա կարող եք լրացնել ձեր ռեզյումեն և ուղարկել մեր ընկերության կադրերի բաժին:
Դառնալով մեր թիմը մի մասը, նշանակալից և հետաքրքիր նախագծերի միջոցով, ամեն ոք կունենա հնարավորություն էլ ավելի կրթվել, զարգանալ և իրականացնել ամենաամբիցիոզ կարիերային պլանները: Մենք նպատակադրված ենք մեր աշխատակիցների առաջխաղացմանը և անում ենք ամենահնարավորը, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին:
Մենք համոզված ենք, որ բոլոր առումներով հաջողակ աշխատակիցը ժամանակակից բիզնեսի գլխավոր արժեքն է և հաջողության գրավականը:
Կառուցե՛նք ապագան միասին:

Տեխնիկական տնօրենի տեղակալ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տեխնիկական տնօրենի տեղակալի: Տեխնիկական տնօրենի տեղակալը պատասխանատու է՝ ընկերության շինարարական բլոկի աշխատանքների կազմակերպման, իրականացման համար: Տեխնիկական տնօրենի տեղակալի հիմնական պարտականություններն են՝ Նախագծման փուլում…

Տրանպորտի և հատուկ տեխնիկայի բաժնի ղեկավար
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տրանսպորտի և հատուկ տեխնիկայի բաժնի ղեկավարի, ով պատասխանատու է Ընկերության մեքենա-մեխանիզմների, հատուկ տեխնիկաների շահագործման, վերանորոգման և ընթացիկ այլ աշխատանքների իրականացման համար: Տրանսպորտի և…

Ավտոկռունկի վարորդ
Պահանջվում է ավտոկռունկի վարորդ: Ավտոկռունկի վարորդի հիմնական պարտականություններն են՝ Հատուկ տեխնիկայի շահագործում և տեխնիկական սպասարկման ապահովում Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում Առնվազն 3 տարի հատուկ տեխնիկա վարելու փորձ Շինարարական աշխատանքների…