Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում անցկացրած բաց դաս

 «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության մասնագետ-ներկայացուցիչները Հայաստանի առաջատար ԲՈՒՀ-երից մեկում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հերթական անգամ անցկացրեցին բաց դաս, համագործակցելով «Ջերմագազամատակարարում և օդափոխություն» ամբիոնի (ՋԳՄՕ) տ․գ․թ․ դոցենտներ Ն․Էգնատոսյանի և Ս․Էգնատոսյանի հետ։

Տեղի ունեցան մասնագիտական տարբեր քննարկումներ ուսանողների հետ, այնուհետև ներկայացվեց «ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպության կողմից առաջադրվող պայմանները այն ուսանողների համար, ովքեր կցանկանան համատեղել ուսումը աշխատանքային գործունեության  հետ։

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ