ՋԵՌՈՒՑՈՒՄ

Մեր ընկերությունը կատարում է տարբեր տարածքների և տարբեր նշանակության շինությունների ջեռուցման համակարգերի նախագծում եւ մոնտաժում, սկսած արտադրամասերից, գործարաններից, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներից, առեւտրի կենտրոններից, հյուրանոցային համալիրներից, հանգստյան տներից, առանձնատներից, վերջացրած գրասենյակներով ու բնակարաններով:

Այս բնագավառում «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության փորձառու մասնագետները կատարում են ցանկացած բարդության ջեռուցման մոնտաժում:

Արդյունավետ, սակայն բարդ համակարգն առավելագույնս և, որ ամենակարևորն է անվտանգ կաշխատի, եթե այն տեղադրեն գրագետ և որակյալ:

Մասնագիտական փորձի առկայությունը վերոնշյալ բնագավառում մեզ հնարավորություն է տալիս կատարել ջեռուցման մոնտաժումը կարճ ժամանակահատվածում՝ գերազանց որակի և երաշխիքի հետ միասին, կրճատել պատվիրատուի ծախսերը, յուրաքանչյուր պատվիրատուին ցուցաբերել անհատական մոտեցում:

 

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը հանդես է գալիս հետևյալ ծառայություններով՝

 

—  Հաշվարկ՝ խողովակաշարերի, պոմպակայանի և կաթսայի հզորության, տեղակայման կետերի

 

—  Ներմուծում և տեղադրում՝ կաթսաների, սեկցիոն մարտկոցների, խողովակաշարերի, չափիչ, զտիչ և կարգավորող սարքերի և այլ ջեռուցման պարագաների

 

—  Մոնտաժային և կարգավորման աշխատանքներ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ