ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Լուսավորության նախագծի շնորհիվ դուք կարող եք տեսնել շինության արտաքին, ճարտարապետա-ֆասադային, տարածքային եւ ներքին լուսավորության 3D մոդելը, նախքան աշխատանքների իրականացումը եւ ավարտը:

Ֆասադա-ճարտարապետական լուսավության շնորհիվ յուրաքանչյուր շինություն կարող է փոխակերպվել եւ արդիականացվել: Ճիշտ լուսավորության դեպքում մեր առաջարկած լուսային գեղեցիկ եւ օրիգինալ լուծումները վերափոխում են շինության տեսքը՝ կյանք հաղորդելով անշունչ կառույցին:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության մասնագետները զբաղվում են նաև տարածքային և ներքին լուսավորության նախագծմամբ եւ իրականացմամբ:

Մեր ծառայությունների ցանկում կարելի է գտնել ավտոկայանատեղերի, լանդշաֆտների, փողոցների, հյուրանոցային համալիրների, առևտրի կենտրոնների, շենքերի, նորաձև խանութների, գրասենյակների և այլ կառույցների լուսավորության աշխատանքներ:

Մեր աշխատակիցները հաշվի են առնում հաճախորդի նախասիրությունները և լուսավորության գեղագիտությունը:

Ներկայումս ընկերության նախագծման բաժինն իրականացնում է բոլոր տեսակի տեխնիկական և ճարտարապետա-գեղարվեստական լուսավորության նախագծեր:

Մենք վստահ ենք, որ միայն ճարտարապետների, ինժեներ-լուսատեխնիկների և էլեկտրիկների համատեղ աշխատանքի, ինչպես նաև սեփական էլեկտրամոնտաժային բաժնի մասնագետների գործնական խորհուրդների շնորհիվ կարելի է երաշխավորել բարձրակարգ աշխատանքի իրականացում և ցանկացած պատվիրատուի պահանջների ամբողջական բավարարում:

Ձեր շինության նշանակության հիման վրա «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության մասնագետները որոշում են լուսատուների տեսակը, գույնը, ձևը, դիզայնը, քանակը և տեխնիկական բնութագիրը: Լուսավորության սարքերն ընտրվում են նաև ըստ լույսի հզորության, որը համապատասխանում է Ձեր շինության գտնվելու վայրին: Բացի այդ, մենք հաշվի ենք առնում հաճախորդի ցանկությունները լուսավորության գունային գամման և բնորոշիչ մի շարք տեխնիկական պարամետրեր ընտրելու հարցում: Նախագծման վերջնական փուլում լուսավորող սարքերը դասավորում ենք այնպես, որ լուսային շեշտադրումն ընկնի այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է:

 

Մեր ընկերությունն առաջարկում է լուավորության հետևյալ ծառայությունները՝

 

— Նախագծում, դիզայն և 3D մոդելավորում DIALux, Cinema4D, LightScape ծրագրերով

 

—  Լուսատուների, լուսարձակների, լամպերի և տրանսֆորմատորների մատակարարում

 

—  Տեղադրման և կարգավորման աշխատանքներ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ