Գլխավոր

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, հիմնադրված 2009թ-ին, Հայաստանի Հանրապետությունում լիցենզավորված գործունեություն իրականացնող առևտրաշինարարական կազմակերպություն է: Շնորհիվ ժամանակի ընթացքում հղկված սկզբունքների և ինքնատիպ քաղաքականության, Ընկերությունը շուկայում զբաղեցնում է առաջատար դիրք, շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իր ուրույն գործունեության շրջանակները:

Ընկերության առաքելությունն ու կարգախոսն է՝ մշակել և տրամադրել Համալիր Շինարարական Լուծումներ: Քաղաքականությունն է՝ պահպանել առաջատար դիրքերը, թե՛ որպես հուսալի մատակարար, թե՛ որպես պրոֆեսիոնալ շինարար:

Մեր Ընկերությունը  որդեգրել է «ՓԱԿ ՑԻԿԼ»-ի սկզբունքը՝ այն է. նախագծերի հաշվարկ, ադապտացում և ծավալավորում, գնագոյացման և նախահաշվային բյուջեների կազմում, օգտագործվող շինարարական նյութերի և ապրանքների, սարք-սարքավորումների ներկրում անմիջապես արտադրողից, սեփական արտադրություն, կառուցման, տեղակայման, ավտոմատացման և կարգաբերման աշխատանքների իրականացում՝ առկա սեփական շինարարական ստորաբաժանումների ռեսուրսներով, ավարտական արդյունքի հանձնում պատվիրատուին, հետագա երաշխիքային շրջանում սպասարկման ծառայության հնարավորությամբ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ցուցաբերում է առանձնահատուկ մոտեցում յուրաքանչյուր նախագծին և հաճախորդին, տրամադրելով համալիր տեխնիկական լուծումներ, որոնք ընձեռում են ընտրության լայն հնարավորություններ:

 

Նորություններ

Հարց մասնագետին

Փաստաթղթեր

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ