Partners

  • “LTS LICHT & LEUCHTEN GMBH” (Germany)

    Գերմանական LTS Licht ընկերությունը, հիմնադրված 1985 թվականին, աշխարհում համարվում է տեխնիկական լուսավորության համակարգերի արտադրության և նախագծման առաջատարներից մեկը: Ընկերության արտադրանքի լայն տեսականին ներառում է կիրառման գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած խանութների լուսավորությունից մինչև արդյունաբերական, հասարակական հաստատությունները, գրասենյակները և այլն: Ընկերության արտադրանքը համապատասխանում է բարձր որակի բոլոր չափանիշներին: LTS ընկերությունը ներկայացուցիչներ ունի աշխարհի մոտ 30 երկրներում:

  • “FUJITSU GENERAL” (Japan)

    GENERAL – ը ճապոնական համաշխարհային ճանաչում ունեցող օդորակման սարքավորումներ արտադրող ընկերություն է, որի ներքո արտադրվում են տարբեր դասի և նպատակի բարձրորակ կլիմատեխնիկական սարքավորումների մեծ տեսականի: General-ը Fujitsu General Ltd. – ի միակ կլիմատեխնիկական ապրանքանիշն է, որը իր պատմությունն է սկսել դեռևս անցյալ դարաշրջանի 30-ական թթ – ից:

  • “Mitsubishi Heavy Industries, Ltd. Global” (Japan)

    Mitsubishi Heavy Industries Group- ը հիանալի գաղափարների լուծումներ է փնտրում, որոնք աշխարհը մղում են առաջ, բարելավում բոլոր նրանց կյանքը, ովքեր կիսում են մեր մոլորակը:
    Գաղափարները համախմբելով՝ մենք շարունակում ենք ճանապարհ հարթել դեպի ընդհանուր հաջողությունների ապագա:
    Մեր քաղաքները լուսավորելու նոր, պարզ և ավելի կայուն եղանակներ որոնելով՝ մենք բարելավում ենք մեր ենթակառուցվածքը, կատարում ենք նորարարություններ և աճող արագությամբ ու արդյունավետությամբ ամբողջ աշխարհում հավաքում մարդկանց և ընկերությունների մեծ շրջանակներ:

  • “JAGO” (Italy)

    JAGO ընկերությունը հիմնադրվել է 1990թ-ին Իտալիայում: Հիմնադրման օրվանից ընկերությունը համարվում է առաջատար ընկերություններից մեկը լուսավորության սարքերի արտադրման ոլորտում: JAGO ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում սպառողների շրջանում, աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Եվրոպայի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներում: JAGO բրենդի արտադրանքի ստեղծման համար օգտագործվող բոլոր նյութերը ամբողջությամբ իտալական ծագում ունեն: Ձեռքի աշխատանքը թույլ է տալիս ստեղծել բացառիկ լուսատուներ, որոնք պատրաստված են ջերմությամբ և դրական տրամադրությամբ: Յուրաքանչյուր վայր JAGO -ի հետ կլինի իսկապես նորաձև և գեղեցիկ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ