Partners

  • “SYLVANIA” (Germany)

    Havells-Sylvania–ն (Մեծ Բրիտանիա), հիմնադրված 1924 թ-ին, աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է լուսավորության սարքերի արտադրման միջավայրում: Ավելի քան մեկ հարյուրամյակ ընկերությունը բարելավում է իր արտադրանքը հասարակության համար, հնարավորություն տալով ապրել և վայելել կյանքը ավելի հարմարավետ և լուսավոր միջավայրում: Ի շնորհիվ կերտած բարձր համբավի, այս նորարար ընկերությունը այսօր շարունակում է ընդլայնել իր արտադրանքը և զարգացումը որպես արդյունավետ և էներգախնայող լամպեր և լուսատուներ արտադրող կազմակերպություն, տրամադրելով լուսային սարքերի լայն ընտրանի յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան: Ընկերության մեջ են մտնում երեք հիմնական ապրանքանիշեր՝ Concord, Lumiance և Sylvania:

  • “LEUCOS” (Italy)

    1962թ-ին հիմնադրված լուսատուներ արտադրող իտալական LEUCOS ընկերությունը սպառողներին գրավել է իր եզակիությամբ և յուրօրինակությամբ: Ընկերությունը մինչ օրս շարունակում է ստեղծել նորարարական և կրեատիվ լուծումներով լուսային սարքեր: LEUCOS- ի գլխավոր առանձնահատկությունը նրբագեղ և ժամանակակից ձևավորման համադրումն է աշխարհահռչակ Մուրանո ապակու արտադրության բազմադարյա ավանդույթների հետ: Ստեղծագործական և փիլիսոփայական մտքի շնորհիվ, որի անկյունաքարն է հանդիսանում արտադրության դիզայնը, ընկերության արտադրանքը շարունակում է աճել` կարևորելով համագործակցությունը աշխարհահռչակ դիզայներների հետ: Կազմակերպության տպավորիչ և ոճային համբավը ամրապնդել է LEUCOS բրենդը համաշխարհային շուկայում:

  • “Teclumen Srl” (Italy)

    Իր հիմնադրման ամսաթվից սկսած (1978 թվական)՝ Teclumen ընկերությունը մասնագիտացված է ամենահայտնի իտալական և միջազգային ապրանքանիշերի զանգվածային արտադրության կազմակերպմամբ: Ժամանակի ընթացքում լուսավորության բնագավառում ձեռք բերած փորձն ընկերությանը թույլ է տալիս ստեղծել սեփական ապրանքանիշը և առաջարկել թատերական, բեմական բարձրակարգ լուսատեխնիկա՝ Teclumen անվանմամբ: Իր արտադրանքի համար ընկերությունն ընտրում և համագործակցում է համաշխարհային առաջատար և հուսալի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Philips, Lumileds և այլն: Ընկերության արտադրանքն արտահանվում է աշխարհով մեկ:

  • “THORN LIGHTING” (United Kingdom)

    Thorn Lighting ընկերությունը, հիմնադրված 1928 թվականին Յուլիուս Թորնի կողմից, մտնում է Zumtobel ընկերությունների կազմի մեջ: Այժմ ընկերությունը հանդիսանում է արտաքին և ներքին լուսավորության և ղեկավարման համակարգերի եվրոպական լավագույն մատակարարներից մեկը: Ընկերության նորարարական արտադրանքը նախատեսված է ամենատարբեր հաճախորդների համար՝ սկսած մեծածախ, մշտական գնումերից, մինչև հասարակական և մասնավոր կազմակերպություններն ու անհատները: Ընկերության արտադրանքը կիրառվում է տարբեր շինությունների՝ գրասենյակների, մշակութային, բժշկական և առևտրային կենտրոնների, ճանապարհների, լանդշաֆտների և այլ նշանակության կառույցների լուսավորության բնագավառում և հայտնի է ավելի քան 100 երկրներում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ