Partners
-
“dormakaba Holding AG ” (Switzerland)
dormakaba Group- ը համաշխարհային շուկայում հասանելիության հսկողության և անվտանգության լուծումներ առաջարկող առաջին երեք ընկերություններից մեկն է: Ընկերությունն ամեն ինչ ապահովում է շենքերի և սենյակների անվտանգ մուտք ապահովելու համար, բոլորը մեկ աղբյուրից, որտեղ անհրաժեշտ է նորարարական, հուսալի և անվտանգության լուծումներ:
-
“FORMA LIGHTING” (United Kingdom)
Forma Lighting ընկերությունը հիմնադրվել է 1967թ –ին Մեծ Բրիտանիայում երկու եղբայրների՝ Lorenzo և Guido Maghnagi նախաձեռնությամբ: Forma Lighting –ը, դառնալով ընտանեկան ձեռնարկություն, ձգտում էր իր ընկերության գլխավոր նպատակներից մեկը դարձնել շրջակա միջավայրի պահպանությունը՝ հաջորդ սերունդների համար: Forma Lighting ընկերության տեսականու շնորհիվ լուսատուներ կարելի է ընտրել ինչպես բնակարանի, առանձնատան, այնպես էլ գրասենյակային տարածքների, ռեստորանների, բարերի, հյուրանոցների համար: Ցանկացած տարածքի համար լուսատու ընտրելիս, դուք ընտրում եք էկոլոգիապես որակյալ ապրանք:
-
“GRIVEN” (Italy)
1990 թվականին հիմնադրված իտալական GRIVEN ընկերությունը ճարտարապետական լուսավորության ոլորտում համարվում է համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերության արտադրանքն իրենից ներկայացնում է բարձրորակ, հուսալի, ցանկացած եղանակին հարմար լուսավորության համակարգեր բոլոր ժամանակների համար, որոնք ապահովում են նորարարական ու այլընտրանքային լուծումներ մասնագիտական լուսավորության բնագավառում: Յուրօրինակություն և երկարակեցություն, ահա Griven ընկերության հիմնական արժեքները: Թատերական և ճարտարապետական լուսավորության ամբողջական հավաքածուները, որոնք ունեն գունային գամմայի փոփոխման հնարավորություն, ի շնորհիվ ընկերության բազմաթիվ մասնաճյուղերի, հասանելի են ամբողջ աշխարհում:
-
“Lena Lighting SA” (Poland)
Lena Lighting SA-ն հանդիսանում է բարձրորակ լուսատուներ արտադրող առաջատար լեհական ընկերություն, որի արտադրանքը 2005թ-ից ներկայացվում է Լեհաստանում, Վարշավա քաղաքի հիմնական վարշավական ֆոնդային բորսայում:
Կազմակերպությունը նախագծում, զարգացնում և արտադրում է պրոֆեսիոնալ լուսային լուծումներ: Նրանց արտադրանքը ներկայացված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Lena Lighting SA-ն Լեհաստանի առաջատար լուսավորության սարքեր արտադրող և արտահանող ընկերություն է, որի արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրներում: