Լուրերի պահոց
Ընթացքի մեջ են արդեն «ՕԱԶԻՍ ԿՈՄՊՅՈՒՏԵՐ» ՍՊԸ -ի նոր կառուցվող եռահարկ հասարակական նշանակության մասնաշենքի կապիտալ շինարարարական աշխատանքները:
Արդեն երկու ամիս է «ՎԱԵԼԿՈՆ» առևտրա-շինարարական ընկերությունը ծավալուն աշխատանքներ է իրականացնում նոր կառուցվող «Իսակով Բիզնես Կենտրոն»-ի շինհրապարակում, այն է կենտրոնացված կաթսայատան կառուցում, ջեռուցման ներքին համակարգի, օդափոխության, օդորակման, էլեկտրասնուցման հիմնական ուժային բաշխիչ վահանների մատակարարում և ներքին կապուղիների մոնտաժում:
Շարունակվում է բազմամյա համագործակցությունը «ՎԱԵԼԿՈՆ» և «Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ընկերությունների միջև: Այս նախագծում իրականացվում է այցելուների սրահի օդափոխության և օդորակման համակարգերի հաշվարկ, ներմուծում և մոնտաժային աշխատանքներ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ն շարունակում է համագործակցությունը «Գրանդ Քենդի» ընկերության հետ՝ նոր նախագծի շրջանակներում իրականացնելով արտաքին օդատարների պաշտպանիչ թիթեղապատման աշխատանքները: