Լուրերի պահոց

Շուտով ավարտին կմոտենան Կասկադ Հոթելում մեր թիմի կողմից կազմակերպված աշխատանքները: Տվյալ նախագծի շրջանակներում «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը ներմուծել է ալյումինե պրոֆիլներ և աքսեսուարներ, մեր առաջատար մասնագետներն իրենց ողջ պրոֆեսիոնալիզմով իրականացնում են ալյումինե կոնստրուկցիաների, սահող դռների, ապակյա բազրիքների և ֆասադային տարրերի արտադրություն, մատակարարում և տեղադրման աշխատանքներ:

ԼԵՈ 54 Հյուրանոցում կատարվող աշխատանքներն ամբողջ ուժով առաջ են ընթանում: «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության աշխատանաքային կազմը Հյուրանոցում արդեն իրականացրել է օդորակման և օդափոխության, ջեռուցման, ծխահեռացման համակարգերի հաշվարկները, ավարտել սարքավորումների մատակարարման փուլը և այժմ սկսված են ընդհանուր մոնտաժային աշխատանքները, այդ թվում՝ կաթսայատան կառուցումը:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը կրկին ավարտին հասցրեց իր հերթական պրոյեկտներից մեկը՝ Առանձնատան փակ լողավազանի ալյումինե կոնստրուկցիաների, սահող դռների արտադրության, մատակարարման և տեղադրման աշխատանքները: Ինչպես արդեն գիտեք, մեր կազմակերպությունը զբաղվում է նաև ալյումինե և ապակե կոնստրուկցիաների, դռների և պատուհանների արտադրությամբ և մոնտաժով: Փակ լողավազանում իրականացրել ենք մեծ բացվածքներ ընդգրկող սահող դռների տեղադրման աշխատանքներ:

«Դի Ջի ԳՐՈՒՊ» եռահարկ հասարակական նշանակության կառույցը հաջողությամբ հանձնվել է շահագործման:
«ՎԱԼԿՈՆ» ՍՊԸ կողմից իրականացվել են շենքի հիմնային աշխատանքները, երկաթբետոնե կոնստրուկցիաների, հարթ տանիքի կառուցումը, ապակե դռների, ֆասադային ալյումինե կոնստրուկցիաների պատրաստումը և տեղադրումը:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ