ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էլեկտրամոնտաժն իրենից ներկայացնում է էլեկտրական համալիր աշխատանքներ, որոնք իրականացվում են արդեն ստեղծված նախագծի հիման վրա:

Էլեկտրամոնտաժի գործընթացը սկսվում է նախագծերի համաձայնեցումից, ցանկացած բարդության էլկետրամոնտաժային աշխատանքների իրականացումից, առաջատար արտասահմանյան արտադրողների էլեկտրական սարքավորումների տեղադրումից, վերջանում՝ արդեն իսկ մոնտաժված ցանցերի չափմամբ և փորձարկմամբ:

Վերոնշյալ ուղղվածությունը «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության գործունեության առաջատար ուղղվածություններից մեկն է:

 

Մեր ընկերությունն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է՝

-  Հաշվարկ

 

-  Հաղորդալարերի և մալուխների մատակարարում և տեղադրում

 

-  Վաքերի և սնուցման (մուտքային, բաշխիչ) վահանների մատակարարում և տեղադրում

 

-  Էլեկտրամոնտաժային աշխատանքներ

 

Մենք իրականացնում ենք արտադրամասերի, գործարանների, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի, առևտրի կենտրոնների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների, առանձնատների, գրասենյակների, բնակարանների և ամենատարբեր շինությունների էլեկտրամոնտաժային աշխատանքներ:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունն ունի վերը նշված բոլոր աշխատանքները կատարելու համար համապատասխան արտոնագրեր:

Մենք իրականացնում ենք տարբեր բարդության աշխատանքներ` սկսած կոնցեպտուալ նախագծերի մշակումից, վերջացրած` «Խելացի տուն» համակարգի տեղադրմամբ:

Մեր աշխատանքի բազմամյա փորձը, մեր հաճախորդների կողմից ստացած բարձր գնահատականները թույլ են տալիս վստահորեն ասել` մենք իրականացնում ենք որակյալ եւ պրոֆեսիոնալ էլեկտրամոնտաժային աշխատանքներ, և այս ամենը կատարում ենք մեր խոստացած ժամկետների սահմաններում և օգտագործում ենք միայն համաշխարհային առաջատար արտադրողների ժամանակակից նյութեր եւ սարքավորումներ:

Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon