ՋՈՒՐ և ԿՈՅՈՒՂԻ

Ջրամատակարարումը համալիր աշխատանքների ամբողջություն է, որը մեր պրոֆեսիոնալ մասնագետների շնորհիվ կիրականացվի բարձր մակարդակով և կարճ ժամանակահատվածում:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը կիրականացնի որակյալ, հուսալի և արագ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ջրամատակարարման աշխատանքներ ամենատարբեր վայրերում եւ շինություններում՝ արտադրամասերում, գործարաններում, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցային համալիրներում, հանգստյան տներում, առանձնատներում, գրասենյակներում, բնակարաններում եւ այլն:

Մեր մասնագիտական խորհրդատվությամբ եւ ծառայություններով մենք կարողանում ենք կրճատել պատվիրատուի ծախսերը` պահպանելով որակը: Բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելուց անմիջապես հետո (երկրաբանական ուսումնասիրություն, տարածքի և կառույցի ուսումնասիրություն) մասնագետներն անցնում են ջրամատակարարման համակարգի տեղադրման եւ մոնտաժման աշխատանքներին:

Կոյուղու համակարգի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրները գուցե և ամենատհաճն են պատվիրատուների և հաճախորդների համար, այդ իսկ պատճառով այդքան կարևոր է այն հանգամանքը, որ հենց շինարարության փուլում այն ճիշտ տեղադրվի և կարգավորվի:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, ում բազմամյա փորձը ինժեներական համակարգերի մոնտաժման և նախագծման ոլորտում կապահովի կոյուղու համակարգի անխափան եւ երկարամյա աշխատանքը:

Մեր ընկերությունը կարող է մատուցել նաև վերոնշյալ բնագավառի հաշվարկման և մոնտաժման ծառայություններ:

Ջրամատակարարման, կոյուղու և ջրահեռացման աշխատանքների համակարգերի նախագծումն իրականացվում է պատվիրատուի մշակած նախագծի, տեխնիկական առաջադրանքի, ճարտարապետական գծագրերի և գործող նորմերի ու օրենքների հիման վրա:

«ՎԱԵԼԿՈՆ»-ի փորձառու մասնագետները կընտրեն կարգավորման սխեման եւ կտեղադրեն օպտիմալ սարքավորումներ, ինչպես նաև կմոնտաժեն համապատասխան խողովակաշարեր, կհաշվարկեն տեղային մաքրման սարքերի տեսակները և դիրքը:

Այս ամենը կիրականացվի` հաշվի առնելով նախագիծը, շենքի հարկերի քանակը եւ պատվիրատուի ցանկությունները:

Համալիր ծառայություններն ու աշխատանքը թույլ կտան կրճատել ծախսերը և նախագծի իրականացման ժամանակահատվածը:

 

Ջրամատակարարման և կոյուղու ծառայությունները ներառում են`

 

-  Հաշվարկ՝ արտաքին և ներքին կոյուղու համակարգերի, տաք և սառը ջրի տեղակայման կետերի և պոմպակայանի հզորության

 

-  Ջրատար և կոյուղատար համակարգերի մատակարարում և տեղադրում

 

-  Պոմպերի, պոմպակայանի, խողովակների եւ խողովակաշարային հանգույցների մատակարարում և տեղադրում

 

-  Մոնտաժային և կարգավորման աշխատանքներ

Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon