Մեր մասին

 

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ն մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով.

 

- Էլեկտրականություն

- Ջուր և կոյուղի

- Օդափոխություն

- Օդորակում

- Ջեռուցում

- Ներքին, ճարտարապետական և տարածքային լուսավորություն

- Շատրվանային համակարգեր

 

Բոլոր ինժեներական հաշվարկներն իրականացվում են հիմնվելով մասնագիտական ծրագրային ապահովման վրա (AutoCAD, 3D MAX, Design Simulator, MDV Selection, LightScape, DIALux, Cinema 4D): Դա հնարավորություն է տալիս աշխատանքային խմբին ակներև տեխնիկական փաստաթղթերի օգնությամբ ցուցադրել պատվիրատուին աշխատանքների իրական ծավալը և պլանավորված վերջնական արդյունքը:

 

Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի կառույցներում, ինչպիսիք են՝ արտադրական նշանակության կառույցներ, գործարաններ, բիզնես կենտրոններ, բնակելի շենքեր, հյուրանոցներ, ռեստորաններ և այլն: Ընկերությունն իրականացնում է աշխատանքներ` անկախ դրանց բարդությունից և ծավալներից:

 

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ը գործընկերներն են հանդիսանում արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ: Համագործակցությունը նրանց հետ նպաստեց ընկերության արագընթաց զարգացմանը: Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորումով, ճարտարապետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով: Մեր մասնագետների մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացվում են ամենաբարդ աշխատանքներ:

 

Ընկերությունը ցուցաբերում է անհատական մոտեցում յուրաքանչյուր պատվիրատուի նկատմամբ` տրամադրելով համալիր ինժեներական լուծումներ, որոնք տալիս են ընտրության լայն հնարավորություն:

Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon