Գործընկերներ

  • Sime http://waelcon.am/2017/06/sime-2/

    Sime ընկերությունը հիմնադրվել է 1972թ-ին Լենգանոյում, Վերոնա, Իտալիա: Կազմակերպությունն ունի գործող մասնաճյուղեր Իտալիայում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում և Չինաստանում: Ընկերությունն ունի ներկայացուցիչներ ամբողջ աշխարհում: Ապրանքնանիշը հայտնի է այնպիսի երկրների շուկաներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան, Չիլին: 1973 թ-ին Sime ընկերությունը դարձավ առաջինը, որն արտադրեց կոմպակտ և արդյունավետ ռադիատոր չուգունե ձուլվածքից: Արդեն ավելի քան 40 տարի է, ինչ Sime ընկերությունն առաջարկում է ինտելեկտուալ և էկոլոգիապես արդյունավետ լուծումներ ջեռուցման և տաք ջրի համար:

  • OMS Lighting oms

    OMS Lighting (Սլովակիա) ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Լամպերի մշակման և արտադրման բնագավառում ունեցած իր փորձի շնորհիվ OMS Lighting ընկերությունն ավելի քան 15 տարի մեծ ազդեցություն ունի աշխարհի 120 երկրների լուսավորության համակարգերի  կիրառման մեջ: Ընկերության արտադրանքը նախատեսված է տարբեր նշանակության օբյեկտների՝ գրասենյակների, հյուրանոցային, ռեստորանային համալիրների, բազմաբնակելի շենքերի, տների, պահեստների, բանկերի  և այլ շինությունների համար:

  • VBW Engineering vbw

    VBW Engineering – ը օդափոխության համակարգերի արտադրման եւ տեղադրման ոլորտում Լեհաստանի առաջատար ընկերություններից է: Լայն է համակարգերի կիրառության ոլորտը, այդ թվում՝ առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հանգստյան գոտիներ, լողավազաններ, գրասենյակներ և այլուր, այսինքն բոլոր այն տեղերում, ուր անհրաժեշտ է համատեղել հարմարավետությունն ու էներգախնայողությունը:

    Ընկերության գլխավոր նպատակն է` նախագծել և արտադրել միջազգային ստանդարտներին համապատասխան ապրանքներ: Բարձր որակը և միաժամանակ համեմատաբար մատչելի գինը թույլ են տալիս VBW Engineering ընկերությանը մրցակցել նմանօրինակ համաշխարային ընկերությունների հետ:

  • Linea Light Group http://waelcon.am/2017/05/linea-light-group-2/

    Linea Light Group-ի (Իտալիա) պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ 1985թ. լուսավորության ոլորտի երեք նշանակալի ընկերություններ՝ Minulamp, Eva Stampaggi և Linea Light –ը միավորվեցին նոր իրավաբանական անվանումով:
    Երկար տարիների աշխատանքի շնորհիվ Linea Light Group-ը սովորեց ոչ միայն ազդել շուկայի փոփոխությունների վրա, այլ նաև կանխատեսել դրանք: Հաջողակ գործունեության  համար մեծ նշանակություն ունի նոր գաղափարների շարունակական փնտրտուքները, ինչպես նաև համագործակցությունը նախագծողների և լուսավորության դիզայներների հետ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ առաջարկել լուսային սարքավորումներ` ցանկացած ոլորտում կիրառելու համար:

  • Fontana Fountains SA fontana

    Հունական Fontana Fountains SA ընկերությունը ավելի քան 40 տարվա փորձ ունի շատրվանային համակարգերի նախագծման, դիզայնի, կառուցման ու մոնտաժային  աշխատանքների ոլորտում: Ընկերությունն առաջարկում է շատրվանային բաղադրիչների և շատրվանային համակարգերի ամբողջական փաթեթներ բնակելի, առևտրային և քաղաքային շահագործման համար:

  • HITEMA http://waelcon.am/2015/07/hitema-2/

    HITEMA –ն միջազգային իտալական ընկերություն է, որը գտնվում է Պադույա քաղաքում՝ Վենետիկից ոչ շատ հեռու, որն Իտալիայի ամենահիասքանչ պատմական քաղաքներից մեկն է: Այն  դիվերսիֆիկացված գլոբալ արտադրական եւ տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների  և ապրանքատեսականու  մեծ ընտրանի սառեցման համակարգերի շրջանում, ինչպիսիք են՝ չիլլերներ, կլիմատեխնիկական սարքավորումներ, օդորակման համակարգեր և այլն: Ընկերության նպատակն է՝ արտադրվող ապրանքներում կիրառել նոր մտահղացումներ և էներգախնայող սարքավորումներ:

  • Lena Lighting SA http://waelcon.am/2017/05/lena-lighting-sa-2/

    Lena Lighting SA-ն հանդիսանում է բարձրորակ լուսատուներ արտադրող առաջատար լեհական ընկերություն, որի արտադրանքը 2005թ-ից ներկայացվում է Լեհաստանում, Վարշավա քաղաքի հիմնական վարշավական ֆոնդային բորսայում:

    Կազմակերպությունը նախագծում, զարգացնում և արտադրում է պրոֆեսիոնալ լուսային լուծումներ: Իրենց արտադրանքը ներկայացված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում: Lena Lighting SA-ն Լեհաստանի առաջատար լուսավորության սարքեր արտադրող ընկերություն է, որի արտադրանքը ներկայացված է աշխարհի ավելի քան 70 երկրներում:

  • Clint clint

    Clint ապրանքանիշը պատկանում է իտալական G.I. Industrial Holding S.p.A. ընկերությանը, որը համարվում է եվրոպական առաջատար արտադրող ընկերություններից մեկը կլիմատեխնիկական և օդորակման սարքավորումների ոլորտում: Հոլդինգի արտադրանքը մատակարարվում է ավելի քան 70 երկրներում: Այս ապրանքանիշի արտադրատեսականու մեջ են մտնում չիլլերներ, կոմպրեսորային կոնդենսացիոն բլոկներ, տանիքային օդորակիչներ, ֆանկոյլներ:

    Clint –ի ողջ տեսականին արտադրվում է EC –ի  ուղեցույցների պահանջներին համապատասխան և ունի Eurovent  ու  BV սարքավորումների հավաստագրեր, որոնք աշխատում են մեծ ճնշման տակ, ինչպես նաև հավաստագիր UNI EN ISO 9001: 2000: 1999 թ-ին գործարանները դարձան առաջիններից իտալական ընկերությունների շարքում, որոնք ստացել են այդ փաստաթուղթը:

    G.I. Industrial Holding S.p.A.- ի ողջ արտադրանքի վրա գործում է 3 տարվա երաշխիք:

  • Fujitsu General general

    GENERAL – ը ճապոնական համաշխարհային ճանաչում ունեցող օդորակման սարքավորումներ արտադրող ընկերություն է, որի ներքո արտադրվում են տարբեր դասի և նպատակի բարձրորակ կլիմատեխնիկական սարքավորումների  մեծ տեսականի: General-ը Fujitsu General Ltd. – ի միակ կլիմատեխնիկական ապրանքանիշն է, որը իր պատմությունն է սկսել դեռևս անցյալ դարաշրջանի 30-ական թթ – ից:

  • MDV mdv

    MDV բրենդը ստեղծվել է 1991թ – ին  Midea Group Co., Ltd (Չինաստան) ընկերության ՍԱՍ առևտրային կլիմատեխնիկական սարքավորման նախատիպի հիման վրա:  Դրանք  պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումներ են ինչպես տների, այնպես էլ տարբեր նշանակության տարածքների համար: Ի սկզբանե MDV-ի տեսականու մեջ մտնում էր միայն բարդ տեխնոլոգիական սարքավորումներ, սակայն 2001թ – ին հայտվեցին նաև  կենցաղային սպլիտ համակարգեր: Հենց  արտադրող կազմակերպությունը առանձնացնում է MDV –ն իր ընկերության այլ ապրանքատեսակներից որպես պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումների բրենդ: MDV – ի կենցաղային օդորակիչներում օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են կլիմատեխնիկական սարքավորումներում՝ արդյունաբերական հովացման համար (օր. կոմպրեսորային և էլեկտրոնային բաղադրիչների ինվերտորային կառավարում): MDV – ն մարմնացումն է փորձի, գաղափարների և գիտատեխնիկական ձեռքբերումների, որոնք արտադրողը կուտակել է իր գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում:

  • Montair montair

    Montair ապրանքանիշը (արտադրող՝ G.I. Industrial Holding S.p.A., Իտալիա) արտադրում է ճշգրիտ օդորակիչներ, որոնք նախատեսված են այնպիսի հաստատությունների համար, որտեղ պահանջվում է շուրջօրյա ճշգրիտ ջերմաստիճանի ապահովում. (ինֆորմացիոն, սերվերային ինչպես նաև հեռախոսային կապի կենտրոններ և այլն):

    Ընկերության ողջ արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, հուսալի է, իսկ բարձրորակ բաղադրիչները մատակարարվում են համաշխարհային հայտնի արտադրողների կողմից: Հուսալիությունը ապացուցվել է բազմաթիվ փորձերի, այդ թվում հեռահաղորդակցման ընկերությունների պահանջի շնորհիվ:

  • Novair novair

    Novair ապրանքանիշը (արտադրող՝ G.I. Industrial Holding S.p.A., Իտալիա) արտադրում է օդափոխության արդյունաբերական և կենցաղային սարքավորումների  լայն ընտրանի: Ողջ արտադրանքը պատրաստված է բարձրորակ նյութերից, այն հուսալի է և հեշտ օգտագործման համար: Համակարգերը համապատասխանում են հատուկ պահանջներին, ինչպիսին է ցածր աղմուկ աշխատանքի ընթացքում, ճշգրիտ ջերմաստիճանի և խոնավության պահպանում: Այսպիսի համակարգերի պահանջարկ է առաջանում հիմնականում  այնպիսի վայրերում, որտեղ օդի որակը ծայրահեղ անհրաժեշտություն է: Nօvair-ի սարքավորումներում ներդրվել է ընկերության 30 տարվա փորձը՝ ստեղծելու էներգաարդյունավետ, հուսալի եւ բարձրորակ  օդափոխման համակարգեր:

  • Nowodvorski Lighting novodvosrki

    Լեհական Nowodvorski Lighting ընկերությունը ընտանեկան  ձեռնարկություն է , որը հիմնադրվել է 1994թ-ին: Մինչև 2011թ. ընկերությունն իր գործունեությունն է ծավալել մեկ այլ անվան տակ`  հանդես գալով որպես «Technolux» : Ընկերության առաքելությունը  կայանում է նրանում, որ ներկայացնի դեկորատիվ և մատչելի լուսատուների լայն ընտրանի, որոնք նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր գնահատում են դասական ոճը, ինչպես նաև նրանց համար ովքեր նախընտրում են ժամանակակից լուծումներ:

  • SA-RA sara

    SA-RA ընկերության հաջողության պատմությունը սկսվում է 1985 թվականից: Շատ կարճ ժամանակահատվածում ընկերությանը հաջողվեց իր գործունեության ոլորտում միջազգային ազդեցություն ունենալ: SA-RA-ն ընկերությունների մի խումբ է, որոնք հիմնականում գործում են էներգետիկայի և շինարարության բնագավառում: Ընկերության առաջնակարգ հեղինակությունը Թուրքիայի և նրա սահմաններից դուրս պայմանավորված է աշխատանքների ճշտապահությամբ, բարձր որակով և պատշաճ ջանասիրությամբ: Սա ընկերության ֆինանսական և տեխնիկանան ունակությունների, բարձր որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձնակազմի արդյունք է:

  • LEUCOS leucos

    1962թ-ին հիմնադրված լուսատուներ արտադրող իտալական LEUCOS ընկերությունը սպառողներին գրավել է իր եզակիությամբ և յուրօրինակությամբ: Ընկերությունը մինչ օրս շարունակում է ստեղծել նորարարական և կրեատիվ լուծումներով լուսային սարքեր: LEUCOS- ի գլխավոր առանձնահատկությունը նրբագեղ և ժամանակակից ձևավորման համադրումն է աշխարհահռչակ Մուրանո ապակու արտադրության բազմադարյա ավանդույթների հետ: Ստեղծագործական և փիլիսոփայական մտքի շնորհիվ, որի անկյունաքարն է հանդիսանում արտադրության դիզայնը, ընկերության արտադրանքը շարունակում է աճել` կարևորելով համագործակցությունը աշխարհահռչակ դիզայներների հետ: Կազմակերպության տպավորիչ և ոճային համբավը ամրապնդել է LEUCOS բրենդը համաշխարհային շուկայում:

  • Thorn lighting thorn lighting

    Thorn Lighting ընկերությունը, հիմնադրված 1928 թվականին Յուլիուս Թորնի կողմից, մտնում է Zumtobel ընկերությունների կազմի մեջ: Այժմ ընկերությունը  հանդիսանում է արտաքին և ներքին լուսավորության և ղեկավարման համակարգերի եվրոպական լավագույն  մատակարարներից մեկը: Ընկերության նորարարական արտադրանքը նախատեսված է ամենատարբեր հաճախորդների համար՝ սկսած մեծածախ և մշտական հաճախորդներից, մինչև հասարակական և մասնավոր կազմակերպություններն ու անհատները: Ընկերության արտադրանքը կիրառվում է տարբեր շինությունների՝ գրասենյակների, մշակութային,  բժշկական և առևտրական կենտրոնների, ճանապարհների, լանդշաֆտների և այլ նշանակության կառույցների լուսավորության բնագավառում և հայտնի է ավելի քան 100 երկրներում:

  • NED (New Engineering Discoveries) ned

    Ռուսական NED ընկերությունը (New Engineering Discoveries), հիմնադրված OVIK ինժեներական ընկերության կողմից, ավելի քան 20 տարի է, ինչ գործում է օդափոխության համակարգերի ոլորտում: Ընկերության արտադրանքն իր մեջ ներառում է օդափոխության և օդորակման համակարգերի ավելի քան 7000 տեսակ: NED ընկերության սարքավորումների արտադրանքի համար օգտագործվում են համաշխարհային այնպիսի ընկերությունների բաղադրիչներ, ինչպիսիք են՝ SIEMENS, ZIEHL-ABEGG AG GERMANY, DANFOSS, S+S: Ըստ շուկայի անկախ ուսումնասիրողների տվյալների` ընկերությունը մտնում է օդափոխության սարքավորումների արտադրողների և մատակարարների լավագույն եռյակում:

  • Forma Lighting forma lighting

    Forma Lighting ընկերությունը հիմնադրվել է 1967թ –ին Մեծ Բրիտանիայում երկու եղբայրների՝ Lorenzo և Guido Maghnagi նախաձեռնությամբ: Forma Lighting –ը, դառնալով ընտանեկան ձեռնարկություն, ձգտում էր իր ընկերության գլխավոր նպատակներից մեկը դարձնել շրջակա միջավայրի պահպանությունը՝ հաջորդ սերունդների համար: Forma Lighting ընկերության տեսականու շնորհիվ լուսատուներ կարելի է ընտրել ինչպես բնակարանի, առանձնատան համար, այնպես էլ գրասենյակային տարածքների, ռեստորանների, բարերի, հյուրանոցների համար: Ցանկացած տարածքի համար լուսատու ընտրելիս, դուք ընտրում եք էկոլոգիապես որակյալ ապրանք:

  • Hammer http://waelcon.am/2015/07/hammer-2/

    Hammer ընկերությունը հիմնադրվել է 2004թ-ին: Hammer-ը (Հոնկոնգ) համարվում է բրենդ և ֆինանսական հոլդինգային ընկերություն: Ընկերությունն ունի իր սեփական գործարանը Չինաստանում: Չինական գործարաններում արտադրվում են չիլլերներ, օդատարներ, օդի հիգիենիկ մշակման սարքավորումներ, ֆանկոյլներ, ինչպես նաև իրականացվում է դրանց մատակարարումը Չինաստանի ներքին շուկա և արտահանումը այլ երկրներ:

  • Il Fanale Group il fanale

    Il Fanale Group –ը ստեղծվել է 2 կազմակերպիչների՝ Լուիզա Մարտինի և Ֆաուստո Դալլա Տորրեի նախաձեռնությամբ, նպատակ ունենալով խթանելու որակյալ լամպերի արտադրությանը՝ կիրառելով ոլորտի փորձառու մասնագետների գաղտնիքները, գիտելիքները և հմտությունները: Արտադրության մեջ օգտագործվող ուժեղ ձեռնարկատիրական ոգին, մասնագիտացվածության բարձր աստիճանը, նյութերի որակը, դիզայներների ստեղծագործական միտքը և տեխնիկայի նորամուծությունները հանդիսանում են կազմակերպության որոշիչ առանձնահատկությունները: Ստեղծման օրվանից ընկերությունը ներկայանում է իր տարբերվող ժառանգությամբ, որը դարձնում է այն ավելի հայտնի իտալական և արտասահմանյան շուկայում ողջ արտադրանքի որակի և յուրահատկության շնորհիվ:

  • Flakt Woods OY flaktwood

    Այսօր օդի որակը փակ միջավայրում չափազանց կարևոր է: Այդ իսկ պատճառով մարդիկ պահանջում են ներքին միջավայրի բարելավված օդի որակ:

    Flakt Woods OY ընկերության գերագույն նպատակն է սպառողին մատակարարել նորարարական արտադրանք, որն ապահովում է կառույցի առողջ և անվտանգ օդային միջավայրը:  Ընկերության բազմատեսակ և որակյալ արտադրանքը ներառում է օդափոխության համակարգեր, ներածման և արտածման սարքեր, օդատարներ, չափման և կարգավորման սարքեր, չիլլերներ, սառեցնող հեծաններ, օդամղիչներ, հակահրդեհային փականներ և այլն:

  • Griven griven

    1990 թվականին հիմնադրված իտալական GRIVEN ընկերությունը ճարտարապետական լուսավորության արտադրության ոլորտում համարվում է համաշխարհային առաջատարներից մեկը: Ընկերության արտադրանքն իրենից ներկայացնում է բարձրորակ, հուսալի, ցանկացած եղանակին հարմար լուսավորության համակարգեր բոլոր ժամանակների համար, որոնք ապահովում են նորարարական ու այլընտրանքային լուծումներ մասնագիտական լուսավորության բնագավառում:  Յուրօրինակություն և երկարակեցություն` ահա Griven ընկերության հիմնական արժեքները: Թատերական լուսավորության ամբողջական հավաքածուները, որոնք գունային գամմայի փոփոխման հնարավորություն ունեն, հասանելի են աշխարհով մեկ տեղակայված  մասնաճյուղերում:

  • JAGO jago

    JAGO ընկերությունը հիմնադրվել է 1990թ-ին Իտալիայում: Հիմնադրման օրվանից ընկերությունը համարվում է առաջատար ընկերություններից մեկը լուսավորության սարքերի արտադրման ոլորտում: JAGO ընկերության արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում սպառողների շրջանում, աշխարհի տարբեր երկրներում, ինչպես նաև Եվրոպայի սահմաններից դուրս գտնվող երկրներում: JAGO բրենդի արտադրանքի ստեղծման համար օգտագործվող բոլոր նյութերը ամբողջությամբ իտալական ծագում ունեն: Ձեռքի աշխատանքը թույլ է տալիս ստեղծել բացառիկ լուսատուներ, որոնք պատրաստված են ջերմությամբ և դրական տրամադրությամբ: Յուրաքանչյուր վայր JAGO -ի հետ կլինի իսկապես նորաձև և գեղեցիկ:

  • LTS Licht lts

    Գերմանական LTS Licht ընկերությունը, հիմնադրված 1985 թվականին, աշխարհում համարվում է տեխնիկական լուսավորության համակարգերի արտադրության և նախագծման առաջատարներից մեկը: Ընկերության արտադրանքի լայն տեսականին ներառում է կիրառման գրեթե բոլոր ոլորտները՝ սկսած խանութների լուսավորությունից մինչև արդյունաբերական, հասարակական հաստատությունները, գրասենյակները և այլն: Ընկերության արտադրանքը համապատասխանում է բարձր որակի բոլոր չափանիշներին: LTS ընկերությունը ներկայացուցիչներ ունի աշխարհի մոտ 30 երկրներում:

  • DEKON dekon (2)

    DEKON –ը խոշոր առևտրաարդյունաբերական ընկերություն է, որը Չինաստանում համարվում է օդորակման և օդափոխության համակարգերի առաջատար արտադրող և մատակարարող: Ապրանքատեսականու մեջ են մտնում ռուֆտոպ համակարգեր, ֆանկոյլներ, չիլլերներ, թեթև արդյունաբերական և VRF օդորակման համակարգեր: Արտադրելով օդափոխության և սառեցման համակարգերի լայն տեսականի, DEKON ընկերությունը առաջարկում է սարքավորումների այնպիսի մոդելներ, որոնք նախատեսված են օգտագործելու բնակարանների, տների, կոմերցիոն շինությունների, հյուրանոցների, առևտրի կենտրոնների և այլ հասարակական վայրերի համար: DEKON –ը փորձում է ապահովել որակյալ օդով և ձգտում է մատակարարել իր արտադրանքը աշխարհի տարբեր կետերում:

  • Teclumen teclumen

    Իր հիմնադրման  ամսաթվից սկսած (1978 թվական)՝ Teclumen ընկերությունը մասնագիտացված է ամենահայտնի իտալական և միջազգային ապրանքանիշերի զանգվածային արտադրության կազմակերպմամբ: Ժամանակի ընթացքում լուսավորության բնագավառում ձեռք բերած փորձն ընկերությանը թույլ է տալիս ստեղծել սեփական ապրանքանիշը և առաջարկել թատերական, բեմական և բարձրակարգ լուսատեխնիկա՝ Teclumen անվանմամբ: Իր արտադրանքի համար ընկերությունն ընտրում և համագործակցում է  համաշխարհային առաջատար և հուսալի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` Philips, Lumileds և այլն: Ընկերության  արտադրանքն արտահանվում է աշխարհով մեկ:

  • Sylvania sylavia

    Հիմնադրված 1924 թվականին, Havells-Sylvania –ն (Մեծ Բրիտանիա) աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկն է լուսավորության սարքերի արտադրման ոլորտում: Ավելի քան մեկ հարյուրամյակ ընկերությունը բարելավում է իր արտադրանքը հասարակության համար, հնարավորություն տալով ապրել և վայելել կյանքը ավելի հարմարավետ և լուսավոր միջավայրում:

    Ի շնորհիվ կերտած բարձր համբավի այս նորարար ընկերությունը այսօր շարունակում է ընդլայնել իր արտադրանքը և զարգացումը ՝ որպես արդյունավետ և էներգախնայող լամպեր և լուսատուներ արտադրող կազմակերպություն, տրամադրելով լուսային սարքերի լայն ընտրանի յուրաքանչյուրի ճաշակին համապատասխան: Ընկերության մեջ են մտնում երեք հիմնական ապրանքանիշեր՝ Concord, Lumiance և Sylvania:

  • HP Trend s.r.o hp trend

    HP Trend s.r.o ընկերությունը չեխական արտադրող և առևտրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1997 թվականին: Այժմ ընկերությունը համարվում է Չեխիայի Հանրապետության  պոլիպրոպիլենային խողովակների առաջատար արտադրողներից մեկը: Ընկերությունը մասնագիտացած է  տաք և սառը ջրի, կենտրոնական ջեռուցման, հատակի ջեռուցման և օդային բաշխման համար նախատեսված պոլիպրոպիլենային խողովակների արտադրության մեջ: Ներկայումս ընկերությունն իր արտադրանքի 80%-ը արտահանում է Եվրոպա:

  • Citylux citylux

    Իտալական Citylux ընկերությունն արտադրում է ներքին լուսավորության համար նախատեսված բարձրորակ լուսատեխնիկա: Ընկերության առանձնահատկություներն են՝ աշխատանքների հուսալիությունը և հարուստ փորձը: Citylux ընկերությունն առաջարկում է ներքին լուսավորության յուրօրինակ լուծումներ: Ընկերությունը նաև արտադրում է մասնագիտացած և նորարարական լուսային տեխնիկա, որոնք արդեն փորձարկվել են ներքին լուսավորության ոլորտի առաջատար ընկերությունների կողմից: Հյուսիսային Իտալիայում արտադրվող լուսային սարքավորումների լայն տեսականին, որը պատրաստվում է լավագույն նյութերից, յուրաքանչյուր միջավայրին յուրօրինակություն կհաղորդի:

Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon