ՕԴՈՐԱԿՈՒՄ

Օդորակումը փակ հաստատություններում օդային միջավայրի հարմարավետության ստեղծումն ու պահպանումն է (ջերմաստիճան, խոնավություն, մաքրություն, օդի շարժման և ճնշման արագություն):

Օդորակման նախագծման առավել կարևոր մասը ջերմության արտահոսքի հաշվարկն է, ինչպես ներքին, որը տեղի է ունենում հաստատությունում գտնվող մարդկանց, սարքավորումների եւ լուսավորության հաշվին, այնպես էլ արտաքին` արևային ճառագայթումից առաջացած ջերմության հոսքի, արտաքին առավել տաք օդի ջերմափոխանակության շնորհիվ:

Համակարգի ընտրության հարցում կարևոր է պրոֆեսիոնալ հաշվարկը եւ մոտեցումը, որը հնարավորություն կտա խուսափել օդի բաշխման աղմուկից և միջավայրի անհարմարավետությունից:

Օդորակման համակարգերի հաշվարկումն ու տեղադրումը բարդ և պատասխանատու աշխատանք է, քանի որ ինժեներների առջև դրված առաջադրանքի հիմքում կան բազմաթիվ տեխնիկական, ֆինանսական և ճարտապետա-էսթետիկական պահանջներ եւ խնդիրներ: Դրանք բոլորն էլ շատ կարևոր են և անմիջականորեն կապված են կառույցի հետագա շահագործման հետ:

Մեր ընկերությունն իրականացնում է գործարանների, արտադրամասերի,  բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, ժամանցի կենտրոնների, առևտրի կենտրոնների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների, առանձնատների, գրասենյակների, ռեստորանների, բնակարանների և տարբեր նշանակության հաստատությունների օդորակման համակարգի անհատական կառուցման եւ մոնտաժային աշխատանքներ: Մեր մասնագետներն իրականացնում են նաև տեխնիկական առաջադրանքի կազմում, ջերմային թափանցումների հաշվարկ, համակարգի տեսակի որոշում, սևագիր նախագծի ստեղծում և աշխատանքային նախագծի պատրաստում:

 

Առաջարկում ենք վերը նշված բնագավառում իրականացվող հետևյալ ծառայությունները՝

 

-  Հաշվարկ՝ օդորակման սարքավորումների և խողովակաշարերի

 

-  Ներմուծում՝ օդորակման համակարգերի (չիլերներ, Ֆանկոյլներ, կենցաղային, կանալային և արդյունաբերական օդորակիչներ, օդի խոնավեցման/չորացման սարքեր)

 

-  Ամենաբարդ համակարգերի մոնտաժում և կարգավորում

Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon