Գլխավոր

 

2009 թ-ին հիմնադրված «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ն արագ զարգացող առևտրաշինարարական կազմակերպություն է, որը լիցենզավորված գործունեություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում: Ընկերության առաքելությունն է՝ իրականացնել բարձր որակի ապրանքների մատակարարում և ծառայությունների տրամադրում կարճ ժամկետներում: Քաղաքականությունը՝ պահպանել առաջատար դիրքը հայկական շուկայում:

 

Գործունեության առաջին իսկ օրից մեր ընկերությունը ներգրավել է բարձրակարգ մասնագետների, որոնց շնորհիվ հասել է որակի և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի: Բիզնես էթիկայի սկզբունքների վրա հիմնվելով և գործընկերների հետ փոխհարաբերությունների շնորհիվ, մենք վաստակել ենք բազմաթիվ միջազգային առաջատար արտադրող կազմակերպությունների վստահությունը: Հաստատելով անհատական հարաբերություններ յուրաքանչյուր ընկերության հետ` հիմնված փոխադարձ շահերի ապահովման և մշտական զարգացման վրա, «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ն զարգացնում ու ընդլայնում է իր գործունեությունը:

 

Ներկայումս «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ -ն ձգտում է պահպանել իր բարի համբավը` հասկանալով, որ բարձր արդյունքները կարող են ապահովվել  մշտական աշխատանքով և գործին նվիրվածությամբ:

Նորություններ

Հարց մասնագետին
Գործընկերներ
7–րդ հարկ
Վ․ Վաղարշյան 12շ.
0012, ք. Երեւան, ՀՀ
+374 10 225000
+374 10 228000
info@waelcon.am
Skype: waelcon